ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում նշանակվեցին Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարզպետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ:
Նախկին մարզպետներն աշխատանքից հեռացվել էին հոկտեմբերի 2-ին՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։
0 Մեկնաբանություն