Հրաժարականը բավարար չէ, Տարոն Մարգարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի: Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը վստահ է, որ իրավապահներն այդ գործընթացը չեն ուշացնի:
Ըստ Դավիթ Խաժակյանի՝ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման 7 տարիների ընթացքում ցանկություն չի ունեցել լուծել քաղաքի առաջնահերթ խնդիրները: Ամենակարեւորը քաղաքային տրասպորտի հարցն է, որն ըստ Խաժակյանի մեկ տարվա ընթացքում կարելի էր լուծել:
Նոր քաղաքապետի ընտրության օրը հայտնի կլինի երկու օրից՝ ավագանու արտահերթ նիստի ժամանակ:
Դավիթ Խաժակյանը կարծում է, որ Հանրապետական խնբակցությունը թեկնածու չի առաջադրի, Ելքն ունի իր թեկնածուն, բայց անունը չի հրապարակում։ Ինքը չէ, քանի որ ընդամենը 24 տարեկան է։ Քաղաքապետը կարող է դառնալ երեսուն տարի լրացածը։
Ելք խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք առավել հակված են արտահերթ ընտրությունների անցկացմանեը եւ քննարկումները պետք է արտահեր ընտրությունների շուրջ լինեն:
0 Մեկնաբանություն