Քիչ առաջ ԱԱԾ-ի դիմաց իրենց բողոքի ակցիան սկսեցին ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցներն ու ԵԿՄ ազատամարտիկները: Նրանք պահանջում են ազատ արձակել Մանվել Գրիգորյանին:
Նրանք առավոտյան կրկին շրջափակել էին ԱԱԾ շենքը, որտեղ երեկվանից գտնվում է Մանվել Գրիգորյանը: Աջակիցները փորձեցին փակել Նալբանդյան փողոցը՝ նստելով փողոցի մեջտեղում, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Այժմ նրանք երթ են անցկացնում Երևանի փողոցներով՝ վանկարկելով «գեներալ», «զորավար»:
Աջակիցները ուղևորվում են Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվելու է Մանվել Գրիգորյանի փաստաբանի միջնորդությունը, թե որքանով է իրավաչափ գեներալի ձերբակալումը:
Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը երեկ Էջմիածնում ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք, ռազմամթերք պահելու համար: Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը:
0 Մեկնաբանություն