Քաղաքականություն

Փաշինյանը չեզոքացնում է օլիգարխների ու կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը՝ իշխանությունը ժողովրդին փոխանցելով. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին արձագանքել է օգոստոսի 17-ին Երևանում կայացած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գաղափարներին: «Ինձ շատ ուրախացնում է, որ Փաշինյանի հետ համահունչ ենք մտածում: Նա առանց ավելորդ ձգձգելու չեզոքացնում է օլիգարխների ու կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը՝ իշխանությունը Հայաստանի ժողովրդին փոխանցելով: Ժողովրդական էյֆորիայի ալիքի վրա նա արագ բարեփոխումներ է սկսել, որոնք արագորեն տեսանելի արդյունքներ են տվել ու շշմեցրել կոռումպացված «էլիտային», բայց հասկանում է, որ շփոթվածության փուլը շուտով կանցնի նրանց մոտ և նրանք կսկսեն սաբոտաժի ենթարկել նրա քայլերը և նրան հեռացնել վարչապետի աթոռից:

Քանի որ խորհրդարանում մեծամասնություն ունի հենց կոռումպացված «էլիտան», ապա այն հեշտությամբ կարգելակի Փաշինյանի բարեփոխումները, իսկ հետո հետ կշրջի: Որպեսզի չկարողանան դա անել, նա իշխանությունը փոխանցում է ժողովրդին՝ Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն հաստատելով: Երբ նա հաջողի, կարիք չի ունենա պայմանավորվել խորհրդարանի հետ կամ էլ ձկան պես հարվածել սառույցին՝ հաղթահարելով խորհրդարանում նստած կոռուպցիոներների ու հանցագործների սաբոտաժը: Չէ՞ որ բարեփոխումների շարունակության համար անհրաժեշտ օրենքների ու որոշումների ընդունման համար նա կարող է աջակցության համար դիմել ուղիղ ժողովրդին:

Ժողովուրդն անգամ կարիք չի ունենա փողոց դուրս գալ բարեփոխումներին աջակցելու համար, մարդիկ պարզապես դա կանեն հանրաքվեներով: Իսկ եթե կոռուպցիոներներն ու հանցագործներն ակտիվորեն խանգարեն բարեփոխումներին, ժողովուրդը պարզապես հանրաքվեով կլուծարի խորհրդարանը: Մենք նույնպես պետք է արագորեն ուղիղ ժողովրդավարություն հաստատենք, որովհետև ժողովուրդը միայն դրա օգնությամբ կարող է կոտրել գործող համակարգը և հաղթահարել օլիգարխների, կոռուպցիոներների ու իշխանիկների դիմադրությունը: Հակառակ դեպքում կարող ենք կորցնել մեր երկիրը»:

հոդվածը՝ Առաջին լրատվականի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *