Քաղաքականություն

Պարզվեց՝ ոտքի վրա կարելի իշխանության նոր մարմին ստեղծել. Արմեն Բադալյան (տեսանյութ)

«Վարչապետին ավելի հոգեհարազատ է որպես հեղափոխական տրիբուն՝  խոսել հանրահավաքի ժամանակ, որովհետև այն ավելի զգացմունքային է, և այն, ինչ խոսվում է հանրահավաքի ժամանակ, չի ենթադրում ռացիոնալ մտածելակերպ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Բադալյանը։

Քաղաքագետը նկատել է, որ հանրահավաքը սկսեց ուշացումով, մինչև հրապարակը լցվեց։ Ըստ նրա՝ սա կարևոր էր։ Արմեն Բադալյանն անդրադարձավ վարչապետի ելույթին։

«Պարզվեց, որ Հայաստանում ստեղծվում է իշխանության նոր մարմին՝ Հանրապետության հրապարակը։ Հարց է առաջանում՝ այդ մարմինը կա՞ Սահմանադրությունում, թե՞ չկա։ Պարզվեց, որ ոտքի վրա կարելի իշխանության նոր մարմին ստեղծել։ Վարչապետը չասաց, որ հարցերը քննարկվելու են Հրապարակում, դա կլիներ նորմալ, նա ասաց, որ այստեղ ստեղծվում է նոր մարմին, որը պարզվեց Կառավարություն է ձևավորել, որն ունի արդեն լիազորություններ»։

Քաղաքագետը նշում է, որ Հրապարակը չի ձևավորել Կառավարությունը։

«Վարչապետն ընդամենը ներկայացրել է, Հրապարակը ծափ է տվել։ Կամ պետք է ընդունել, որ սա պոպուլիզմ է, կամ պետք է մանրամասն քննարկենք այդ մարմնի ձևավորման գործընթացը, որովհետև պարզվում է, որ այդ մարմինն ունի լիազորություն և մեզ վրա կարող է ազդել. այն կարող է ընդունել կամ չընդունել նախարարի հաշվետվությունը»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *