Քաղաքականություն

Պաշտոնաթող նախարարի հրաժեշտի հանդիպումը

 Արթուր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների, համակարգի  ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Արթուր Գրիգորյանը նշել է, որ պաշտոնը թողնում է քաղաքական իրողություններով պայմանավորված, ապա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ նախարարությունը կշարունակի բնականոն աշխատանքը՝ իրականացնելով նախանշված բոլոր ծրագրերը:

«Այս ամիսների ընթացքում իմ բոլոր հնարավորություններն  ու հմտությունները ներդրել եմ ոլորտի զարգացման համար: Հավատացած եմ, որ ձեր երկար տարիների փորձն ու ուժը այսուհետ ևս կշարունակեք ներդնել  էներգետիկ համակարգի անվտանգության ապահովման, հուսալիության բարձրացման ու զարգացման համար»,-ասել է Արթուր Գրիգորյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *