ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Նախիջևանը համարում է Ադրբեջանի վերջին փորձերից մեկը Հայաստանին ուղղակիորեն հակամարտության մեջ ներքաշելու:
«Ադրբեջանի հույսն է Հայաստանին, Նախիջևանի սահմանով ներգրավելով ուղիղ հակամարտության մեջ, ստեղծել պատկեր ագրեսոր պետության, որը բոլոր ուղղություններով փորձում է խոցել Ադրբեջանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա:
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ պնդում է՝ եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի, Հայաստանը կհաղթի այս պատերազմում:
«Հենց պատերազմ սկսվեց, Ադրբեջանը կկորցնի Նախիջևանը, որովհետև ռազմական պոտենցիալը Ադրբեջանի բավարար չէ 2-3 պատերազմ հաղթելու համար»:
0 Մեկնաբանություն