«Ներքաղաքական իրավիճակը կքննարկենք ՀՀ նախագահի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, Դաշնակցության հետ»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ծառուկյանը փաստացի ընդունել է արտահերթ ընտրությունը դեկտեմբերին անցկացնելու առաջարկը։ Ես պատրաստվում եմ հանդիպել նրան և քննարկել իրավիճակը»,- նշեց վարչապետը։
Վարչապետն ասաց, որ հանրային դժգոհություն կա այն իրավիճակից, որ վարչապետը պետք է հրաժարական տա։ Բայց արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է արվեն։
«Եթե ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրելու փորձ անի, ուրեմն շարունակում են իրավիճակը չհասկանալ։ Նրանք ամեն ինչ անում են, որ հանրությունը շարունակի իրենց չհանդուրժել։»
0 Մեկնաբանություն