Նիկոլ Փաշինյանի առաջարկը հրաժարականի պահանջով, լուրջ վտանգներ է պարունակում։ Երբ ինքը հրաժարական տվեց, մյուս ուժերը չեն պահելու եւ վարչապետի այլ թեկնածու են առաջադրելու։ Անդրադառնալով երեկ տեղի ունեցած հանրահավաքին եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասաց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
«Ես անձամբ կողմ եմ, որ այս հարցը լուծվի հանրաքվեի միջոցով։ Եթե խորհրդարանի արտահերթ ընտրությունները ձմռանը լինեն, դժվար կլինի բոլորի համար։ Նախկին իշխանությունները սադրանքներ կփորձեն անել, քանի որ բոլոր լծակները դեռ հանրապետականների ձեռքն են՛ գազ, լույս։ Սահմանին իրավիճակը կլարվի։ Դրա համար եմ ասում,որ հարցը լուծվի հանրաքվեի միջոցով, որ երկու տարի հետո նորից ընտրություններ լինեն, ոչ թե հինգ տարի մնան ԱԺ-ում»,-ասաց Պապյանը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո բախումներ կլինեն, կարծում է Արա Պապյանը.
«Նրա հրաժարականից հետո, եթե նախկին իշխանություններն իրենց թեկնածուին առաջադրեն, բախումներ կլինեն եւ Փաշինյանը չի կարողանա զսպել ժողովրդին։ Իմ կարծիքով նախկին իշխանությունների հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Կամ կլինի մեկը, ում հավանություն կտա Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Արա Պապյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին։
Արտահերթ ընտրությունների դեպքում ՔՊ-ն ձայներ կհավաքի, «Սասնա ծռեր» կուսակցությունը կհավաքի. «Րաֆֆիին ժողովուրդը չի ներում, որ գնաց Վովայի հետ աղոթելու։ Ժողովուրդը հասկանում է, որ կարեւորագույն խնդիրը անվտանգության խնդիրն է։ Պետք չի, որ Նիկոլը բոլորիս տանի փորձության։ Հաշվի առնելով, հատկապես Կոտայքի մարզում, ելնելով բարեգործությունից, հնարավոր է հինգ տոկոս հավաքել»,-նշեց Պապյանը։
0 Մեկնաբանություն