Քաղաքականություն

«Պետք է ժամ առաջ ցրենք խորհրդարանը» Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա Ծռեր» կուսակցությունն աջակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին, այս մասին կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով կուսակցությունը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարովորինս շուտ անցկացնելուն.

«Պետք է րոպե առաջ, ժամ առաջ ազատվենք այս հանցավոր խորհրդարանից, ցրենք այն»:

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի այդ գործում չպետք է սահմանափակվել միայն սահմանադրական հնարավորություններով:

Ժիրայր Սեֆիլյանը վստահ է՝ իրենց կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին անցնելու է նվազագույն շեմը.

«Միայն չենք կարող ասել, թե քանի տոկոսով»:

Նա կոչ է անում աշխարհասփյուռ  հայազգի մասնագետներին, որոնք ցանկանում են ծառայել պետությանը և կիսում են իրենց կուսակցության գաղափարախոսությունն դիմել իրենց անդամագրվելու համար.

«Անկախ նրանից եղել եք որևէ կուսակցության անդամ կամ ոչ, եթե լավ մասնագետ եք՝ դիմեք»:

ժիրայր Սեֆիլյանի խոսքով արտահերթ խորհրդարանական ընտրություններիիրենց ցուցակը կազմվելու է հենց այս սկզնունքով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *