Քաղաքականություն

Պուտինի հետ քննարկել ենք բոլոր հնարավոր հարցերը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Տավուշի գործարարների հետ համաժողովից հետո լրագրողների հարցմանը, թե ինչ հարցեր են քննարկել Վլադիմիր Պուտինի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Բոլոր հարցերը քննարկել ենք, ինչ հնարավոր էր քննարկել»:

Հարց եղավ գազի սակագնի հետ կապված: Եր՞բ է իվերջո գազի սակագինն իջնելու։ Պուտինն ասել է, որ Հայաստանին տալիս են ամենամատչելի գնով:

«Ես ՌԴ նախագահին ներկայացրեցի գազի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակը, ես նրան ասացի, որ իրականում 150 դոլարով գազ ստանում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Գազպրոմ Արմենիա ընկերությունը, և մենք պայմանավորվեցինք, որ համատեղ ուժերով կուսումնասիրենք գնագոյացման ամբողջ մեխանիզմը, նաև դրա հիմքում դրված պայմանագրային բազան և ըստ այդմ կարձանագրենք, թե ինչ է տեղի ունենում և կանենք հետևություններ:

Ես ուզում եմ ասել, որ կարծում եմ՝ ՌԴ նախագահի համար այս ինֆորմացիան ըստ էության նոր էր, որ ես նրան ասացի, որ՝ գիտեք իրականում էնպես չի, որ Հայաստանի բնակիչները էժան գազ են ստանում, որովհետև ԱՊՀ տարածքներում ամենա թանկ գներից մեկն է Հայաստանում գազի գինը, և նա իմ տված այս տեղեկատվությունից զարմացավ և ասաց, որ ինքն անձամբ է հրահանգել, որ Հայաստանին էժան գազ մատակարարվի, և նույնիսկ հիշեց, որ դա արել է Գյումրի կատարած այցի ժամանակ, որտեղ մարդկանց հետ շփվելով զգացել է նրանց սոցիալական ծանր վիճակը»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Ավելին՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *