Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական այցով Երևան ժամանելու հրավերը, գրում է «Կոմերսանտ»-ը։
«Ես Վլադիմիր Պուտինին Երևան եմ հրավիրել, և մենք պայմանավորվել ենք, որ մոտ ապագայում այցը տեղի կունենա»,-ասել է Փաշինյանը։
Այցը տեղի կունենա այս կամ հաջորդ տարի։ Նա նաև հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը «փայլուն» է անցել՝ ընդգծելով, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում «ոչ մի խնդիր չկա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը խոսել է ՌԴ նախագահի հետ առանձահատուկ հարաբերությունների մասին։
Նյութը՝ «Առաջին լրատվական» - ի
0 Մեկնաբանություն