Քաղաքականություն

«Պրիվետ Ռոբ»՝ բողոքի ակցիա ընդդեմ Երկրորդ նախագահի․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Էրեբունի հյուրանոցի դիմաց՝ հյուրանոցի ներսում Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին զուգահեռ մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։

Մարտի մեկի տասը զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը «Ա1+» -ի հետ զրույցում նշեց, որ իրենց համար անսպասելի էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու որոշումը։

«Շոկի մեջ ենք, երեկ ամբողջ օրը ճնշումս չի իջել»։

Սարգիս Քլոյանի կարծիքով, Վերաքննիչ դատարանի դատավոր՝ Ազարյանի նման որոշում ընդունելուն նպաստեց Ազարյանի՝ հինգ տարի Քոչարյանի աշխատակազմում աշխատելը։ Քլոյանը վստահ է, որ այս որոշումից հետո Քոչարյանը կմասնակցի քաղաքական գործընթացներին։

Ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «մարդասպան, մարդասպան»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *