Քաղաքականություն

ՌԴ-ն Միքայել Հարությունյանին չի արտահանձնի Երևանին. «Ինտերֆաքս»

Ռուսաստանը կմերժի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

«ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին պաշտոնական հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում»,- «Ինտերֆաքսին»  ասել է հավաստի աղբյուրը, մանրամասնելով, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:

Աղբյուրը չի բացահայտել ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների նամակագրության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գծով:

Ավելին՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *