Քաղաքագետ Լևոն Շիրնյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվի ոչ ոքի միավորել իր շուրջ:
«Մուտիլովկա են անում, սակայն չի ստացվելու: Նրանք ձայն էլ չեն ստանալու, թող չթպրտան»,- ասում է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ երեկ «ՆՏՎ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ ինքը կդառնա կոնսոլիդացնող ուժը Հայաստանում:
«Նա փորձում է կոնսոլիդացնել կողոպուտով հարստացածների խումբը, օլիգարխների: Այդպիսի բաների մի հավատացեք: Սուտ է այդ հայտարարությունը»,- մեկնաբանեց Լևոն Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի՝ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի հետադիմությունն է փորձում միավորվել ու սկսել են հեղափոխության դեմ գործել:
Նա նշում է, որ պետք է օր առաջ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
«Ժողովրդին ոտքի կանգնեցնել և Ազգային ժողովը արձակել: Այս Ազգային ժողովը լեգիտիմ չէ, նրանք ձևավորվել են կեղծիքով»,- ասում է նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն