Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը դատարան չներկայացավ. նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Այն հետաձգվել էր մինչև 1:30, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին կարողանան պատշաճ ծանուցել, և նա ներկայանա դատարան:

Սակայն, Քոչարյանը ժամը 1:30-ին էլ չէր ներկայացել դատարան: Նիստը կրկին հետաձգվել է մինչև առավոտյան ժամը 11:00-ն:

Նրա ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում և կներկայանա, ուղղակի հարկավոր է նրան պատշաճ կերպով ծանուցել: 

Մանրամասները տեսանյութով.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *