«Ռոբերտ Քոչարյանը մարտահրավեր է նետել Հայաստանին եւ այն մարդկանց, ովքեր իրականացրել են թավշյա հեղափոխությունը»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Ռոբերտ Քոչարյանը իրեն հռչակել է հակաժողովրդավարական ուժերի բյուրեղացման կենտրոն: Սա խոսում է ծուղակն ընկած կամ փակուղու մեջ հայտնված մարդու ջղաձգումների մասին: Այդ դեպքում ոչ թե պետք է նույն ձեւով արձագանքել նրա ջղաձգումերին, այլ շարունակել իրավական ճանապարհով, փաստական հիմքերով՝ դրանք առավել քան բավարար են, որ մարդը հանգստանա: Եթե սառը ջուր չի խմում, չի հասկանում, ուրեմն պետք է ապացույցների հիմքի վրա նրան հանգստացնել, որպեսզի ինքը առերեսվի իր պատկերի հետ, որը որպես մեղադրանք պետք է ներկայացվի դատարանում, եւ նա ստիպված է պատասխանելու»,- ասաց նա:
0 Մեկնաբանություն