ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վաղը սպասում են ՀՔԾ-ում, ժամկետը լրանում է:
2008թ. Մարտի մեկի գործով Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով:
«Ա1+»-ին ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանի չներկայանալու մասին որեւէ բան չեն ասել. «Նրան ծանուցումն ուղարկվել է եւ հարցաքննության օրը հունսի 26-ն է»:
Նշենք որ, Մարտի մեկի գործով հարցաքննության պետք է ներկայանա նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը:
Իսկ նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է: Ըստ ՀՔԾ-ի, նրան մեղադրանք է առաջադրվել՝ այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար:
Նշենք, որ մամուլը տեւական ժամանակ է հետաքրքրվում է, թե ով է քննելու Ռոբերտ Քոչարյանին կամ ով է առհասարակ մարտի 1- գործով քննչական խմբի ղեկավարը:
Բայց մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը գաղտնի է պահվում:
0 Մեկնաբանություն