Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը  Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է և նա հեռացել է այնտեղից: Այս մասին «Մունետիկ»լրատվականի  հետ զրույցում հայտնեցին ՀՔԾ-ից: Նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվել: Ինչպես արդեն հայտնել էինք, այս պահին ՀՔԾ-ում է Յուրի Խաչատուրովը: Նրա մասնակցությամբ ևս քննչական գործողություններ են իրականացվում:

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության էր կանչվել Մարտի 1-ի գործով:

Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *