Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ НТВ հեռուստաընկերությանը (տեսանյութ)

«Իրավիճակը բավականին հետաքրքիր է ու ասել, թե իշխանությունները փորձ չունեն, շատ մեղմ է: Վերջին հանրահավքաին, օրինակ, հայտարարվում է, որ Հայաստանում, փաստացի, ստեղծվել է պետական ղեկավարման նոր համակարգ և հեղափոխական հրապարակը հայտարարվել է իշխանության բարձրագույն մարմին: Ես կատակ չեմ անում, ես մեջբերում եմ», -բողոքել է  է Ռոբերտ Քոչարյանը ռուսական հեռուստաալիքին:

Ըստ նրա ՝ ՀՀ նոր իշխանությունները պարզապես չեն հասկանում, թե ինչ է պետական ղեկավարման մեխանիզմը:

«Հայտարարվում է, թե կառավարությունը հաշվետու է այդ հրապարակին, ես, օրինակ, միամտորեն մտածում էի, թե կառավարությունը հաշվետու է Ազգային ժողովին: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, անզուսպ պոպուլիզմ է, ինչի հետևանքներն, ինչպես ինձ է թվում, երկար ժամանակ խոչընդոտելու են երկրի զարգացմանը», – ասել է Քոչարյանը:

Նա նշել է՝ կա հեղափոխական էյֆորիա, որը երկար չի կարող պահպանվել:

Եվ այս ամենը անհանգստացրել է Քոչարյանին եւ նա հենց դրա համար է հայտնվել կրկին քաղաքականության մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *