Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց մինչև վաղը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքների քննությունը կշարունակվի վաղը․ «Եթե նիստը վաղը ավարտվի որոշումը կիմանանք վաղը, եթե ոչ, ապա երկուշաբթի»,- նշում է պաշտպան Արամ Օրբելյանը։

Նրա գնահատմամբ բողոքի քննության 75 տոկոսն անցել է։

 Ըստ Արամ Օրբելյանի նիստի ընթացքը լարված է, իսկ ավելի մանրամասն կխոսեն նիստի ավարտից հետո։

Լրագրողների հետ զրույցում որոշ փակագծեր բացեց պաշտպաններից մյուսը՝ Հայկ Ալումյանը․ «Երկրորդ նախագահը ներկա էր, փայլուն խոսեց, ես նույնիսկ մտածում եմ, որ իր ասածի մի մասը կարելի է հրապարակել»։

Հայկ Ալումյանի խոսքով դատարանը հավասարակշռված է տրամադրված։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *