Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման բողոքարկման դիմումը Վերաքննիչ դատարանը մինչև երեքշաբթի չի քննելու

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման բողոքարկման դիմումը Վերաքննիչ դատարանն օգոստոսի 4-ին չի քննելու: Մեր թղթակցի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Երեկ ՀՔԾ պետի կողմից թյուրիմացաբար տեղեկատվություն հնչեցվեց, իբրև Վերաքննիչդատարանը մեր բողոքը քննելու է այսօր: Այդպիսի բան չկա, երկուշաբթի օրը դեռևսբողոքարկման օր է, և առնվազն մինչև երեքշաբթի օրը բողոքը չի քննվելու»,- ասաց Ալումյանը:

Փաստաբանի խոսքով` ինքը պատրաստվում է երկուշաբթի օրը նաև իր կողմից բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան, իսկ բողոքը վարույթ չընդունելու հիմք դատարանը չունի:

«Որպես կանոն՝ Վերաքննիչն ընդունում է վարույթ, եթե ձևական առումով չկա որևէ խախտում: Վարույթ ընդունելու որոշում չունենք, բայց չունենք նաև հակառակ որոշում: Երկուշաբթի օրը ես պատրաստվում եմ նաև իմ կողմից ներկայացնել վերաքննիչ բողոք. ուղղակի իմ տեսակետն եմ ուզում ներկայացնել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ»,- նշեց Ալումյանը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղիունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվողքրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարարհամակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետությանպաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետնախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրականկարգը; Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյակալանավորումը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *