Քաղաքականություն

Ռուսաստանը գտել է Հայաստանի թույլ կողմը. քաղաքագետ

Ռուսաստանը գտել է Հայաստանի թույլ կողմը՝ այլ երկրների հետ հարաբերությունները չենք զարգացնում: «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 8-ին կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպումը:

«Չնայած նոր իշխանություններն անընդհատ հայտարարում են, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և իր արտաքին կաղաքականության կուրսը չի փոխվել, սակայն ՌԴ մոտ դեռևս կան հարցեր:

Ինչքան շատ է հայտարարվում, որ Ռուսաստանի վստահելի գործընկերն ենք, այդքան շատ են Ռուսաստանի մոտ կասկածներ առաջանում: Նաև երկկողմանի հարցեր կան, քանի որ Ռուսաստանը, ինչպես գիտենք, զենք է վաճառում Ադրբեջանին, վերջերս Բիշքեկում թուրքալեզու երկրները հակահայկական բանաձև են ընդունել, իսկ այնտեղ կա Ղրղզստանը, որը ՀԱՊԿ-ի անդամ է և իր դաշնակցի դեմ որոշում է ընդունել», – նկատեց Բադալյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այս հարցերի ֆոնին Ռուսաստանը գտել է Հայաստանի իշխանությունների թույլ կողմը։ Դա այն է, որ չենք զարգացնում հարաբերությունները Եվրամիության, ԱՄՆ և հարևան Իրանի հետ, այլ ազդեցիկ երկրների հետ, ինչպես նաև չունենք արտաքին քաղաքականության կոնցեպցիա:

«100 օրում արդեն 3-րդ անգամ է վարչապետը գնում Ռուսաստան, իսկ այս ընթացքում մեկ անգամ եղել է Բրյուսելում, ԱՄՆ-ում չի եղել, Իրան կամ Չինաստան չի այցելել: Ռուսաստանը դա տեսնում է, օգտվում է և սկսում ճնշումն ուժեղացնել ՀՀ իշխանությունների վրա», – ասաց քաղաքագետը:

Նա նաև նկատեց, որ նախկին իշխանությունները, փիառից ելնելով, ԵՄ հետ փորձում էին կապեր հաստատել, իսկ ներկա իշխանությունը նունիսկ ձևական մակարդակով դա չի անում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Մոսկվայում Հայաստանիվարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիքհանդիպմանը քննարկվելու են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *