Քաղաքականություն

«Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանն ազատ է արձակվել

 Քիչ առաջ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին ազատ արձակելու պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։

Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի համար դատավորը սահմանել է գրավ՝ 500,000 դրամի չափով։

Գրավը մուծել է նույն գործով վերջերս ազատ արձակված Կարո Եղնուկյանը։ Այս գործով բոլոր 11 ամբաստանյալներն արդեն ազատության մեջ են։

Այսօր փոխվել էր նաեւ Վարդգես Գեւորգյանի խափանման միջոցը։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *