«Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ արագ պետք է անցկացնել»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքական անորոշությունները արգելակում են նաև մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը, և կարծում եմ, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որ այսօր գործում է, ըստ էության չունի գործելու մանդատ, քանի որ խորհրդարանական ուժերը միասին վերցրած ոչ այնքան ձայն հավաքեցին, որը կարելի է բավարար համարել խորհրդարանում գործունեությունը այսպիսի կազմով շարունակելու համար»,-ասել է նա:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Փաշինյանն ասել է, որ այս ընտրությունները բացառիկ էին այն առումով, որ քաղաքացին չուներ ո՛չ ընտրակաշառքային և ո՛չ էլ վարչական լծակների կողմից իրականացված պարտադրանք:
0 Մեկնաբանություն