Քաղաքականություն

Սխալ է այն տպավորությունը, թե արցախցիները հիացած են Քոչարյանով կամ ուզում են նրա վերադարձը

«Սխալ է այն տպավորությունը, թե արցախցիները հիացած են Ռոբերտ Քոչարյանով կամ ուզում են Քոչարյանի վերադարձը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։

Աթանեսյանը շարունակում է. «Դա հանրային կարծիք չէ, հանրության մեծամասնությունը բացասաբար է տրամադրված Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»։

Մեր զրուցակիցն անդրադարձավ այն դիտարկումներին, թե Ռոբերտ Քոչարյանը Արցախում թիմակիցներ չունի, իսկ Սերժ Սարգսյանն ունի։ «Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանն այնտեղ թիմակիցներ ունի, Սերժ Սարգսյանը թիմ չունի, ուներ՝ երբ ՀՀ նախագահ էր, այսօր պաշտոնաթող նախագահ ու վարչապետ է։ Չեմ կարծում, թե այնտեղ կան քաղաքական շրջանակներ, որոնց հետ ինչ-որ հույսեր ու հեռանկարներ կարելի է կապել»,- ընդգծեց Աթանեսյանը։

Վահրամ Աթանեսյանն ասում է՝ պետք է լինել օբյեկտիվ ու արցախյան հարցում Քոչարյանի արած դիտարկումներին ճիշտ գնահատական տալ։ «Հաջողություն կլիներ այն, եթե նա նախագահության տաս տարիների ընթացքում կարողանար հասնել խնդրի կարգավորմանը։ Ի՞նչ է բանակցել տաս տարիների ընթացքում՝ հայտնի Քիուեսթյան սկզբունքներն են, և ի՞նչ է թողել որպես ժառանգություն՝ հայտնի Մադրիդյան սկզբունքներն են, որոնք այսօր չեն ընկալվում Հայաստանի և Ղարաբաղի քաղաքական շրջանակների կողմից»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *