Քաղաքականություն

Սխալների ժամանակն անցել է. հեղափոխական Հայաստանը պետք է որոշի՝ ով է ինքը և ուր է գնում

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հայաստանի ներսում առկա խնդիրները դադարել են լինել ներհայաստանյան, դրանք պետք է դիտարկել համաշխարհային զարգացումների կոնտեքստում։ Այս իմաստով Մանուչարյանն առանձնացնում է Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ ՀԱՊԿ-ին միանալու հետ կապված։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մանուչարյանն ընդգծեց. «Կա հեղափոխական Հայաստան, որը մինչ այսօր չի սահմանել՝ ով է ինքը և ուր է գնում։ Թե՛ Ռոբերտ Քոչարյանին և թե՛ Սերժ Սարգսյանին ես մեղադրել եմ, որ նրանք գիտակցաբար ընտրել են արտաքին կառավարումը Հայաստանում մտցնելու գործառույթը։ Հիմա ընտրությունը մեկն է՝ մեր հեղափոխական համակարգը պետք է վերջապես կոնկրետ ասի՝ ուր է ինքը և ինչպես է գնում։ Եվ ողջ ժողովրդին՝ Հայաստանն ու հայությանը մտցնի ստեղծագործ գործունեության մեջ, որ չստացվի՝ մասնագետներ կան ու չեն կիրառվում, անգրագետներ են փոխարենը»։

Ըստ մեր զրուցակցի՝ սխալների ժամանակն անցել է. «Մենք պետք է կարողանանք՝ հեղափոխությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելով շարունակենք գործել»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *