Քաղաքականություն

«Սթափվե՛ք, կապ չունի, թե դուք ով եք, ինչքան փող ունեք, եւ ում լավ ախպոր լավ ախպերն եք» (տեսանյութ)

«Այս համաներումն արվում է այն մարդկանց համար,  որոնք չեն կարողացել վճարել տուգանքները: Ես կարողացել եմ վճարել եմ իմ տուգաննքները եւ որեւիցե ձեւով ինձ նսեմացած չեմ զգում»,-խոսելով մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ը ճանապարհայիներթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում կիրառելու նախագծի մասին, ասաց «Ելք»  խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Ըստ պատգամավորի, ինքը խնդիր չունի, որ ներվում են այն մարդիկ, ովքեր գումար չունեն, չեն կարողանում իրենց երեխայի համար ապառիկով հեռախոս գնել. «Երբ շարժումը նոր էր սկսվում եւ մենք այդ գործընթացի մասնակից էինք, մի շատ հետաքրքիր երեւույթ կար. մարդկանց աչքերին նայելով, մարդկանց հետո խոսելով, մենք արդենք զգում էինք, որ իշխանափոխությունը տեղի է ունեցել եւ չինովնիկները՝ նույն Սերժ սարգսյանը, որ Սասուն Միքայելյան եւ Նիկոլ Փաշինյան էր ձերբակալում, նույն Կարեն Կարապետյանը, որ կոնտրռեվալյուցիա էր անում մի քանի օր անց, չէին զգում դա, որովհետեւ իրականության հետ կապը կտրվել էր էդ մարդկանց: Հիմա, այսօր կան մարդիկ, դեռ մնացել են մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ կարեւոր չէ, թե ինչքան փող ունես, եւ ում լավ ախպոր լավ ախպերն ես, եւ դու պատժվելու ես: Ես ձեզ վստահեցնում եմ, էդ մարդկանց նույնպես դիմում եմ, դրա հետ կապված էս շենքում նույնպես համաներում չի լինելու: Սթափվե՛ք, կապ չունի, թե դուք ով եք, ինչքան փող ունեք, եւ ում լավ ախպոր լավ ախպերն եք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *