Այս իրավիճակում հեղափոխությունն ունի միայն մի ճանապարհ. գնալ մինչև վերջ, բայց գնալ առավելագույնս օրինական ձևով,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ հավելելով, որ օրենքն ամեն ինչն իր տեղը կդնի:
«Բոլոր տեղերում առկա է կիսատության պրոցես, որը շահարկում են հակառակ ճամբարում, այսինքն՝ ասում են՝ բռնում- բաց են թողնում, մեղադրանքը հայտնի չէ և այլն,- նշեց քաղքագետը: – Մեզ մոտ այսպիսի դիլեմա կա՝ իրազեկ քաղաքացիները ակտիվ չեն, ակտիվ քաղաքացիները իրազեկ չեն: Հեղափոխության ինստիտուցինալիզացիան դանդաղում է»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն շատ բան ունի կորցնելու. «ՀՀԿ-ի համար իշխանության կորուստը ֆինանսական արտոնության կորուստ է»:Սեդրակյանի կարծիքով՝ սիրո և համերաշխության հակակշիռը բնավ ատելությունը չէ: Քաղաքագետի խոսքով՝ Մարտի 1-ի գործով գնալու է ուղերձ Հոկտեմբերի 27, բայց Մոսկվան դա չի ցանկանա:
«Վարչապետը պետք է հրահանգի, որ լինի պայքար, բայց չկորչի ազգային կոնսենսուսը: Որովհետև գալու են համապետական ընտրություններ, ես չեմ բացառում պրովոկացիաները, ֆորսմաժորային իրավիճակներ, և չի կարելի կորցնել դաշնակիցներին, բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են հեղափոխությանը այս կամ այն կերպ, չեն ներգրավվել հանցավոր ճամբարում, և որոնց հետ գուցե տակտիկական հարցերում անհամաձայնություն ունեն, բայց սկզբունքային հարցերում միշտ եղել են բարիկադների այս կողմում: Ներսում բարիկադներ գծելը ապակառուցողական մոտեցում է»,- նկատեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն Արցախին ուղղված ակնարկներ արեց. հնարավո՞ր է, որ Արցախը դառնա հակահեղափոխության կենտրոն, Ա. Սեդդրակյանը պատասխանեց. «Շատ մարդիկ կուզենան, որ Արցախը դարձնեն հակահեղափոխության կենտրոն… Արցախը առանց Հայաստանի կորած է: Ընդունենք, որ իրականանում է վատթարագույն սցենար. իշխանության են գալիս ռևանշիստական ուժերը, հանրային կոնսենսուսը դրան ահավոր դեմ է, այդ դեպքում ո՞վ է գնալու կռվելու: Ես վստահ եմ, որ Արցախը հիանալի հասկանում է, որ առանց Հայաստանում հանրային կոնսենսուսի, իրենք կորցնելու են Արցախը»:
Մանրամասն՝ տեսանյութւոմ:
0 Մեկնաբանություն