«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր իր թիմին պաշտոնապես տեղեկացրել է իր հրաժարականի մասին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ դեռ մի քանի շաբաթ առաջ տեղեկացրել էր, որ Տարոն Մարգարյանն արդեն գրել է հրաժարականի դիմումը. «Պաշտոնապես հայտարարությունը կարծում եմ կլինի օրվա ընթացքում»:
Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցությունից հեռախոսազանգերին պատասխանեց խմբակցության փորձագետ Արթուր Շիրինյանը, ով նշեց, որ այս պահին խմբակցության անդամները տեղում չեն, իսկ ինքը տեղյակ չէ քաղաքապետի հրաժարականից:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գեւորգյանի հեռախոսհամարն անջատված է, չի պատասխանում նաեւ հասարակայնության հետ կապերի բաժնի հեռախոսը:
0 Մեկնաբանություն