Քաղաքականություն

Վաղը չէ մյուս օրը ես կարող եմ հայտնվել բանտում. կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ. Ռոբերտ Քոչարյան

Շինծու, «աբսոլյուտնո» շինծու մեղադրանք է: Այս մասին «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ես պատկերացնում եմ այն հրճվանքը, որ Ադրբեջանում պետք է ապրեն: Տվե՛ք, տվե՛ք այդ նվերը: Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար:

Հենց իմ կարգավիճակը փոխեցին, որոշել էի ցուցմունք չտալ, որովհետև երբ կարդացի այդ մեղադրանքը, ապշեցի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահն ասաց, որ 37 թիվն է դառնում: Նա հավելեց, որ իրեն բանտարկելն ամենից հնարավոր սցենարն է:

«Այո, վաղը չէ մյուս օրը ես կարող եմ հայտնվել բանտում: Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ. եթե մտածում են, թե փախչելու եմ, չէ, ինչի՞ պետք է փախչեմ: Վերջին 2.5 տարին գիրք եմ գրում, ամբողջ պատմությունը՝ իմ մասնակցությամբ, ինքնակենսագրական գիրք է: Չափազանց հետաքրքիր է լինելու. գրված է այն բաների մասին, որոնք խոհանոցային են»,- ասաց նա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *