ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ծառայության նախնական օպերատիվ տվյալներով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում թաքցված ապօրինի զենքը կիրառվել է 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում:
«Թաքցված զենքերը հնարավոր է՝ առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ, բայց սա դեռ վարկած է, որը պետք է ստուգվի», – ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ կա նաև վարկած, որ դրանք օգտագործվել են մարդկանց կողմից, որոնք այդ օրերին ներգրավված չեն եղել ուժային կառույցներում:
0 Մեկնաբանություն