Քաղաքականություն

Վարչապետն արագացնում է իր ծրագրերի իրագործումը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ վարչապետի հետ երեկվա հանդիպումը չի կարելի անվանել բանակցություն։ 

«Դա եղել է խորը խոսակցություն»,- նշեց Աշոտյանը։ Ըստ Աշոտյանի՝ դա իրազեկում էր, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը։

«Ստացել եմ կայուն տպավորություն, որ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու որոշումը նախօրոք պլանավորված էր։ ԱԺ կանոնակարգում փոփոխությունն ուղղակի պատրվակ էր վարչապետի համար՝ արագացնելու սեփական քաղաքական ծրագրերի կյանքի կոչումը»,- նշեց Արմեն Աշոտյանը։ 

Ըստ Աշոտյանի՝ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտություն կա, կա անհրաժեշտություն, որ շատ քաղաքական ուժեր ադապտացվեն նոր օրենսգրքին։ Վարչապետն ու իր քաղաքական թիմը կամենում են կապիտալիզացնել իրենց երկու երրորդն ԱԺ-ում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *