«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ հանրությունն ու քաղաքական ուժերը մեծ սպասելիքներ ունեն նոր կառավարությունից, ինքն անձամբ Փաշինյանի 100-օրյա աշխատանքը բավարար է գնահատում:
«Այժմ վտանգավոր փուլում ենք, վարձկանները փողի դիմաց արդարացնում են Քոչարյանին, բայց համայն հայությունը նրա արածը լավ գիտի, նույնիսկ դատական վճիռ էլ պետք չէ, ամեն ինչ հայտնի է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի կարծիքով՝ հեղափոխությունն այսօր լուրջ աջակցության կարիք ունի: «Ինչքան էլ առերևույթ կա ժողովրդի աջակցություն, ես լուրջ վտանգ եմ տեսնում. քաղաքական ուժերը պետք է ակտիվանան»,- ընդգծեց Մակեյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն