Քաղաքականություն

Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի, լրագրողներին փոխանցեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Հենց այս պահին բարեկամական-հարազատական շրջանակում զբաղված են այդ գումարը հավաքելով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը կշարունակի մնալ դատական կարգադրիչների հսկողության ներքո, քանի դեռ այս գումարը չի վճարվել:

2008-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Խաչատուրովին ևս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար:

ՀՔԾ-ն այսօր միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ուրբաթ օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եկել էր Շենգավիթի դատարանի շենք և, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել էր, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *