Քաղաքականություն

Ժառանգությունը պատրաստ է միանալ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ  հանդիպմանն անդրադառնալով երկրում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին ասաց, որ   սա հայկական ոգու թռիչքն է, որ բոլորն ապրում են վերջին ամիսներին։ «Ողջունում եմ նոր կառավարությանը, ժառանգությունն այսօր ոչ կառավարությունում է եւ ոչ էլ ընդդիմություն։ Ժամանակավոր անցման շրջանում ենք։ 

Ժառանգությունը հանդես եկել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկներով, դա ընտրական շեմի իջեցման առաջարկն է ։ Ժառանգությունը որեւէ որոշում դեռ չի կայացրել՝ արտահերթ ընտրություններին ինչ ձեւաչափով կմասնակցի։ Մենք կողմ ենք կուսակցական դրոշների վայր դրմանը  եւ միասնական ցուցակի առաջարկ եմ արել։ Ժառանգությունն իր ակտիվ մասնակցությունը կունենա առաջիկա գործընթացներին։ Պարոն Փաշինյանի որոշելիքն է՝ մեզ հետ համագործակցել, միանալ։ Կարծում եմ, որ սա նաեւ մեր հաղթանակն է։ Պատրաստ ենք զորակցել այս կառավարությանը, այն ուժերը որոնք մասնակից են եղել այս հաղթանակին, արժի, որ միասին հանդես գան ընտրություններին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ժառանգությունը կմասնակցի նաեւ Երեւանի ՏԻմ ընտրություններին։ «Հեղափոխական միասնական ցուցակով հանդես գալու նպատակ ունենք։ Մենք դեռ չենք քննարկել մասնակցության հարցը, դեռ թեկնածու չունենք։ Լավ թեկնածուներ կան, իհարկե, ցանկություն կա մասնացել»։

ԱԱԾ վերջին գործողությունները, պարոն Հովհաննիսյանը ուշացած գնահատեց։ «Սա համակարգային հարց է, եւ այստեղ պետք է համակարգային լուծում տալ, պետք է ամբողջական քաղաքականություն լինի եւ այս կառավարության միակ գործառույթը դա չպետք է լինի»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *