ԱՐՑԱԽ

Ադբեջանին պետք է բացատրել, որ չի հանդուրժվելու հակամարտության ռազմական լուծումը. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Ղարաբաղի մասին

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ հստակեցվում է, թե ինչ է պետք անել այս պահին:

Ցավ հայտնելով հոկտեմբերի 10-ին ստորագրված հրադադարի ռեժիմի չգործելու հարցում, Բայդենը քննադատում է Թրամփին եւ պետքարտուղար Պոմպեոյին, մինչ այս պահը երկրների ղեկավարների հետ անգամ հեռախոսազրույց չունենալու մեջ: Նշում, որ դիվանագիտությունը Ռուսաստանի վրա թողնելու փոխարեն, եվրոպացի գործընկերների հետ ամենաբարձր մակարդակում ԱՄՆ-ն պետք է ակտիվորեն ներգրավվի հակամարտության դե-էսկալացիան ապահովելու նպատակով:

Բայդենի պնդմամբ, Վաշինգտոնն այս պահին պետք է անի հետեւյալ քայլերը.

✔ Ադբեջանին բացատրել, որ չի հանդուրժվելու հակամարտության ռազմական լուծումը

✔ Հայաստանի համար հստակեցնել, որ ԼՂՀ-ի շրջակա տարածքները չեն կարող անվերջ օկուպացված մնալ

✔ Ապահովել հրադադար, որից հետո անհապաղ վերսկսել տեւական լուծման հասնելու նպատակով վստահելի (իրական) բանակցային գործընթացը

✔Դադարեցնել փաղաքշական վերբերմունք` գգվանքը Անկարայի հետ

✔Թուրքիան եւ Իրանը դուրս պահելով հակամարտությունից

Բայդենի բնութագրմամբ, Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն ու ռազմատենչ հայտարարություններն անպատասխանատու վարքագիծ է:

Հ.Գ. Նախագահ դառնալու պարագայում այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականություն Ղարաբաղի հարցում:

Ընտրություններին մնացել է 17 օր...

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *