Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում դեկտեմբերի 12-ին ժամանել են Բաքու: Նրանց ընդունել է Ալիևը:
«Այստեղ (խմբ.-Բաքու) գալը եղել է ձեր գաղափարը: Ես կարող եմ տեսախցիկների առաջ մեկ անգամ ևս դա ասել: Ես Մինսկի խմբին այցով չեմ հրավիրել, բայց երբ ինձ տեղեկացրեցին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Միգուցե նրանք ունեն ինձ ասելու բան: Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առաջ, ապա ասեք: Եթե ոչ, ապա ես կխնդրեմ նրանց գնալ: Լսում եմ ձեզ»,-նշել է Ալիևը:
Նա Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ դերակատարություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին:
Ռուսաստանը ներկայացնող համանախագահի` Բաքու չժամանելու պատճառը հայտնի չէ։
0 Մեկնաբանություն