Գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել տուն` Բեյրութ,- լուրը «Հայերն այսօր» կայքին փոխանցել է Լիբանանում ՀՀ դեսպանությունը: Հիշեցնենք՝ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Ավելի ուշ լուրը հաստատել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմը:
Մարալ Նաջարյանի ազատ արձակվելու մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր առել նաև լիբանանահայ հասարակական գործիչ Յակոբ Հավաթեանը:
0 Մեկնաբանություն