Հասարակություն

Ավերակների ժառանգություն. գործազրկության աղետալի պատկեր մարզերում

Օրերս Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2018թ. հունվար-հունիս» վիճակագրական հերթական ցուցանիշները, որի սոցիալ-տնտեսական վիճակը բաժնում արձանագրված մակրոտնտեսությանը վերաբերող տվյալները բավականին հետաքրքիր պատկեր են տալիս Սերժ Սարգսյանի կառավարման երկրորդ փուլի՝ 2013-2018թթ. առումով, որ համընկնում է նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության ժամանակաշրջանին:

Համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի գծով 2013թ. ՀՀ ընդհանուր ՀՆԱ-ն կազմել է 4.555.638 մլն դրամ: 2017թ.-ին հասել է 55689615 մլն դրամի: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ընդհանուր ՀՆԱ-ն կազմել է 2470864.8 մլն դրամ:

Նախորդ տարվա միջին գներով հաշվարկած 2013թ.-ին իրական ՀՆԱ-ն եղել է 4405451 մլն դրամ, 2017թ.-ին՝ 5446794 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում այն եղել է 2362486 մլն դրամ:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2013թ. 1507491 դրամից 2017թ.-ին հասել է 1869072-ի:

Այս տարվա առաջին կիսամյակում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 831793 դրամ: Հաշվարկները, բնակնաբար ներկայացված են դրամով, սակայն դոլարային արտահայտությամբ փոխելու դեպքում բոլորովին այլ պատկեր է ստացվում և ներկայւացվող աճի միտումները իսպառ վերանում են:

Արտաքին առևտրի բնագավառում արձանագրվել է հետևյալ պատկերը. 2013թ.-ի արտահանումը կազմել է 1մլրդ 478.7 մլն ԱՄՆ դոլար, որից 414.8 մլն դրամի պարենամթերք: Նույն ընթացքում ներմուծվել է 4 մլրդ 386 մլն դոլարի ապրանք: Սրանից 846 մլն դոլարի պարենամթերք:

2017թ, արտահանվել է 2 մլրդ 234 մլն դոլարի ապրանք, որից 632.4 մլն դոլարի պարենամթերք: Ներմուծվել է 4 մլրդ 97 մլն դոլարի ապրանք, որից 726.7 մլնի պարենամթերք: Արտաքին առևտրի հաշվեկշիռը միշտ եղել է բացասական: Ընդ որում մինչև 2014թ.-ը ավելի քան 2 մլրդ դոլարով, 2015թ.-ից սկած ավելի քան 1.5 մլրդ դոլարով:

Պարենամթերքի արտաքին առևտրի հաշվեկշիռը ավելի քան 431 մլն դոլարից նվազել է 2017թ.-ին հասնելով 94.3 մլնի: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով բացասական հաշվեկշիռը 64.2 մլն դոլար է:

ՀՀ արտաքին պետական պարտքը և պահուստային ակտիվները 2013թ,-ին կազմել են 3 մլրդ 899.1 մլն ԱՄՀ դոլար: 2017թ. –ին՝ 5 մլրդ 494.9 մլն դոլար: 2018թ. երկրորդ կիսամյակին՝ 5 մլրդ, 449.2 մլն դոլար: Այս տարվա առաջին կիսարմայկում չնչին, բայց անկման միտում է արջանագրվել:

Նույն ընթացքում ՀՀ արտաքին պետական պարտքի տոկոսային հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ ունեցե;լ է հետևյալ պատկերը. 2013թ.-ին այն կազմել է 35.1%, 2017թ.-ին՝ 47.6%:

2013թ.-ին համախառն միջազգային պահուստները ԱՄՆ դոլարով կազմել են 2251.6 մլն ԱՄՆ դոլար, 2017-ին՝ 2313.9 մլն ԱՄՆ դոլար, 2018թ. երկրորդ կիսամյակում՝ 1991.9:

Բնակչության թվաքանակը. 2013թ.-ին ՀՀ բնակչության ընդհանուր թիվը կազմել է 3 մլն 7.1 հազար մարդ: 2017թ.-ին՝ 2մլն 972.7հազար մարդ: Քաղաքայինը 1914,4 մլնից նվազել է հասնելով 1895.8-ի, գյուղականը՝ 1108,0-ից 1076.9-ի: Աշխատունակ տարիքից ցածրերի թիվը 2013թ.-ի 611.8 հազարից 2017թ.-ին հավասարվել է 632.9 հազարի: Աշխատունակ տարիքի բնակչության թիվը 2013-ին կազմել է 2 մլն 34 հազար մարդ, 2017թ-ին՝ 1 մլն 934.6 հազար մարդ: Աշխատունակ տարիքից բարձրերի թիվը 2013թ.-ի 371.3 հազարից 2017թ.-ին հավասարվել է 405.2 հազարի:

2013թ. աշխատանքային ռեսուրսների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 189.1 հազար մարդ, 2017թ.-ին 2 մլն 21.4 հազար: Սրանից տնտեսապես ակտիվ բնակչությունը 1 մլն 388.4 հազարից նվազել է 1 մլն 230.8 հազարի: Ընդ որում տնտեսապես ակտիվ տղամադրկանց թիվը պակասել է 63.2 հազարով, կանանցը՝ 94.4 հազարով:

Զբաղվածների թիվը 1մլն 163.8 հազարից նվազել է 152 հազար մարդով: Գործազուրկների թիվը 224.6 հազարից հասել է 218.9 հազարի: Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը 800.7 հազարից նվազել է 790.6 հազարի:

Այստեղ բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում աշխատանքային ռեսուրսների առումով. 5 տարվա ընթացքում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը պակասել է 100 հազարով: Տարեկան միջինում 20 հազարով կամ նույնն է թե վերջին հինգ տարիներին հերթականությամբ ամբողջովին դատարկվել են Արտաշատ, Արարատ, Մասիս, Սևան և Չարենցավան քաղաքները: Տարին մեկը: Հինգ տարիների ընթացքում հանրապետության տնտեսապես ակտիվ ՝ 18-ից 63 տարեկան բնակչությունը նվազել է 157-158 հազար մարդով: Նույնն է, թե Արագածոտնի մարզն ամբողջությամբ դատարկվի, հավելած Վայոց Ձորի մարզի գյուղերը:

Ստացած նման «ժառանգությունից» Նիկոլ Փաշինյանը ոգևորվելու ոչինչ չունի: Նա պետք է գիշեր-ցերեկ տքնի դատարկված քաղաքները, հետո մարզերը լցնելու, վերակագնելու համար: Եվ եթե Սերժ Սարգսյանին ու վերջին տարի ու կոսում նաև Կարեն Կարապետյանին հաջողվել է միջինում տարեկան մեկ 20 հազար բնակիչ ունեցող քաղաք հիմնովին դատարկել, ապա հակառակ գործընթացը շատ ավելի բարդ է ու ժամանակատար: Եթե պրն Փաշինյանին հաջողվի առաջիկա մի քանի տարիներին գոնե մեկը «լցնել», դա կլինի մեծ հաջողություն ու դոմինոյի էֆֆեկտով գետագա տարիներին ամեն ինչ շատ ավելի արագ կընթանա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *