Օկտավա

Օպերային արվեստը հասանելի դարձավ տավուշցիներին նույնիսկ համավարակի ժամանակ. Օկտավա

«Ռեգիոն» կենտրոնի «Օկտավա+» ծրագիրը դարձյալ Տավուշի մարզկենտրոն Իջևանում էր: Տավուշցիներն այս անգամ հանդիպեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Ռուբեն Նուրիջանյանի և Նարինե Անանիկյանի հետ՝ Իջևանի թիվ 2 երաժշտական դպրոցի «Ավանդույթ» մշակութային կենտրոնի հյուրընկալ բակում: Արտիստները պատմեցին իրենց անցած ուղու, դերերգերի, օպերային թատրոնի անցյալի ու ներկայի մասին: «Օկտավա» ծրագիրը միտված է զարգացնել մարզային մշակութային կյանքը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից և ռազմավարական գերակա ուղղություններից է:

ՌԵԳԻՈՆ կենտրոն,

ԼՈՌԻ հեռուստաընկերություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *