Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ:
Հիշեցնենք՝ մայիսի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժվում է 3483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 50397 թեստավորում:
0 Մեկնաբանություն