COVID19

Ադրբեջանցիները կորոնայով հիվանդ/կոնտակտավոր հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել. Սամվել Մարտիրոսյան

Մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել , մոտ 3500 մարդ
Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ
Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում ա, որ մեյլ ա կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի կասի
Հ․Հ․Հ․Գ․ ՈՐքանով ա հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երեւի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչեւ չստուգվի, պարզ չի լինի։ 
Որն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաեւ չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *