Վանաձորի «Լոռիմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ադամյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Այդ օրվա կայազորի հոսպիտալի պետի զանգը մի քիչ անսովոր էր՝պետք է բուժզննում կատարեի մի սպայի: Եկավ, հանգսիտ նստեց ընդունարանում, հրավիրեցի, զննեցի և անմիջապես նկատեցի ականջի ակուստիկ տրավման՝ թմբկաթաղանթի պատռվածքով...Վերջինս արկի շատ մոտ պայթյունի նշան էր, ուստի հետաքրքրությունս շարժելով սկսեցի հարցեր տալ...Պարզ էր, որ տղան վերջին օրերի պատերազմի մասնակիցներից էր և վիրավորում ստացել էր այնտեղ: Եվ սկսվեց իմ համառ հարցերի տարափը և նրա՝ դժվարությամբ հարցերի պատասխանների շարքը... Արդյունքը ցնցող էր. պարզվում է սա այն տղան է, որի հրետանին դիակ էր թռցնում, շտաբ և հենակետ կործանում... Հասկանալի պատճառով անուն և այլ մանրամասություն չեմ ներկայացնում, հաղորդագրությունն էլ ուշ եմ տալիս, սակայն չեմ կարող այդ համեստագույն և պրոֆեսիոնալ, հանգիստ և անվրդով տղային չասել՝ ցավդ տանեմ տղաս, հպարտ եմ քեզնով զինվոր, Հայրենիքի, պետության և պետականության լոկ պաշտպան չես, դու սիրում ես քո ԵՐԿԻՐԸ, քո հողն ու ջուրը, ու սահմանն անսասան է քո տեսակով: Մենք քո տարիքում հաղթեցինք, հիմա քիչ բանով կարող ենք մասնակից լինել, բայց հոգուս հանդարտություն է գալիս մեր զինվորների պատճառով: Մատդ փուշ չմտնի, մազդ չծռվի, Աստված քեզ պահապան, պինդ կաց հզորս...
0 Մեկնաբանություն