COVID19

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ներողություն է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարում գործած սխալների համար (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանըիր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսի դեմ պայքարում գործած սխալների մասին խոսելի ներողություն է խնդրել գործած սխալների համար:

«Ներողություն եմ խնդրում և ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ», -ուղիղ եթերում հայտարարել է Թորոսյանը։ Նա նաև հիշել է իր նախկին հայտարարությունը դիմակ չկրելու մասին և նշել, որ անցած կարանտինային 4 ամիսները և հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ, որ այդ հայտարարությունը սխալ է եղել, և այժմ հանրային վայրերում դիմակ կրելը նվազեցնում է վարակի տարածումը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *