COVID19

«Արտակարգ» պայմաններում կայացած Վանաձորի ավագանու արտահերթ նիստը՝ վիճահարույց հարցերով

Կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով Էդ. Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտականի արտակարգ պայմաններում կայացել է Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը: Չջեռուցվող դահլիճում հարմարված ավագանիների քննարկմանն ու քվեարկությանն էին սպասում օրակարգային 12 հարցերը: Առաջին հարցով հաստատվեց արտահերթ նիստի օրակարգը, 2-րդ ով համայնքի 2020թ.-ի բյուջեյի եկամտային մասում 194 մլն 439 հազար դրամ փոփոխություն կատարելու հարցը: Փոփոխության արդյունքում ակնկալվում է կարգավորել համայնքի առջև դրված հիմնախնդիրները, դրանցից է Տիգրան Մեծի 34 հասցեի( Արցախ Պուրակում) գտնվող հողատարածք ետգնման գործընթացը: Վանաձոր համայնքի ավագանու հաջորդ նիստը կկայանա մայիսի 27-ին, ժամը 11:00-ին: Նիստի ավարտից հետո համայնքի ղեկավարի առաջարկով ներկաները Արցախ Պուրակում իրականացրին առաջին ծառատունկը, տնկեցին շուրջ 40 դեկորատիվ ծառատեսակներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *