ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակ է (COVID-19) հաստատվել 9 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 6-ը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից են, ուր պարետի որոշմամբ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: 1 դեպք հաստատվել է Մարտունի քաղաքի բնակչի մոտ՝ հսկիչ անցագրային կետում կատարված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Քաղաքացին վերադարձել էր ՀՀ-ից, ինքնամեկուսացված էր, իսկ այսօրվանից՝ մեկուսացված:
1-ական դեպքեր էլ հաստատվել են Ստեփանակերտի և Մարտակերտի հաստատված օջախների կոնտակտավորների մոտ:
Դժբախտաբար, 90-ամյա կին է մահացել, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ունենք առողջացման 1 դեպք:
Կորոնավիրուսով հիվանդ 5 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 212 մարդու մոտ, որից 149-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 4 691 փորձանմուշի հետազոտություն:
0 Մեկնաբանություն