COVID19

Երկու ամսվա ընթացքում արտակարգ դրությունը ձեւական բնույթ կրեց

  Պետք է արձանագրել, որ երկու ամսվա ընթացքում արտակարգ դրությունը ձեւական բնույթ կրեց։ Փոխարենը, թե նյութական, եւ թե մարդկային կորուստներ ունեցանք։ Ձեւական արտակարգ դրության պատճառով էլ վարակակիրների թիվը գնալով ոչ թե նվազում, այլ ավելանում է։
Ալամ աշխարհի օրինակը չբերեք։ Ալամ աշխարհում լիքը լավ, պակաս վատ բաներ չկան։ Երբ ես ասում էի, որ խիստ վերահսկողություն է պետք, կազմակերպել է պետք, մարդիկ կային, որ ընդդիմանում էին, թե ոստիկանները ի՞նչ անեն, չե՞ն գիտակցում քաղաքացիները ինչ վիճակ է։ Հասկացա՞ք, որ չէ, չեն գիտակցել, եւ հիմա, որ դիմակ կրելը դառնում է պարտադիր դրսի եւ փակ տարածքների համար, միեւնույն է մարդիկ կգտնվեն, որ առանց դիմակի դուրս-ներս կանեն։ Այսինքն խիստ վերահսկողության արդյունքում կունենայինք դրական արդյունք։ Չի վերահսկվել, չի կազմակերպվել, միայն պարետը տեքստեր է հրապարակել ու թողել քաղաքացու խղճի վրա։ Ես, որ ամսից ավել, անգամ իմ ընտանիքից հեռու ապրեցի, ի՞նչ եղավ։
Մարդկային կյանքեր են ընդհատվում, այ մարդ։ Ի՞նչ տարբերություն, թե այդ մարդը քանի տարեկան է։ Վարակի հետ պետք է ապրել, հա.. բայց հնարավորինս կարող էինք կանխել չէ՞։ Չի կանխվել։ Ինչպես որ թավշակոլոլ իշխանությունը ամեն ինչ թողնում է այս կամ այն համակարգի ինքնագիտակցության վրա, այնպես էլ արտակարգ դրության ժամանակ, թողեց, որ քաղաքացին ինքը հասկանա, որ իր առողջությունը դիմացինի առողջության համար շատ ավելի կարեւոր է, որովհետեւ ինքը մենակ չէ.. ոստիկանության անգործության, վերահսկողության անգործության, պարետի անգործության, անկազմակերպ արտակարգ դրության հետեւանքով այսօր վարակակիրների թիվը արագ աճում է, մարդիկ են մահանում, ու դեմն առնող չկա։ Նորից եմ կրկնում, երբ հասարակությունը չի հավատում, որ կա վարակ, չի հասկանում, որ պետք է հետեւի համաճարակի այս (հոգեբանորեն ծանր) օրերի կանոններին, պետք է խստագույն կերպով կազմակերպել արտակարգ դրությունը։ Ամեն ինչ ձեւական էր, եւ ձեւական կողմը պահելու հետեւանքով մարդիկ ավելի անլուրջ վերաբերվեցին եւ ունենք այն, ինչ ունենք ներկա իրավիճակում։
(Մարդիկ սկսեցին չհավատանալ համաճարակին, որովհետեւ կար ինֆորմացիայի բացակայություն։ Միայն հրապարակած թվերի դեպքում ես հասկանում, թե քանի վարակակիր կա, քանի մահ, քանի առողջացած, ու դրա մասին ոչինչ ավելին։ Ռեպորտաժներ չարվեցին, ինչպես որ սիրում եք ալամ աշխարհի օրինակներով խոսել, ասեմ` ալամ աշխարհում չհաշված սովետախեղդ եղած երկրները, ամեն օր տեղական հեռուստատեսության միջոցով ցուցադրվել է վարակվածների, տրվել է նրանց հարազատների, առողջացածների մասին ինֆորմացիա, արվել է հարցազրույցներ..Անգամ մահացած մարդկանց հարազատներին են խոսեցրել։ Ու մարդիկ ասում էին, որ չեն կարողացել ներկա գտնվել իրենց մտերիմի հուղարկավորությանը։ Հանրությանը տեղեկացրել են, ինչ վտանգավոր վիրուս է սա, եւ ինչ հետեւանքներ կունենա, եթե մարդը մատերի արանքով նայի..)
Չստացվի այնպես, որ ով վարակվեց` վարակվեց, ով մահացավ` մահացավ.. (
Գոնե դիմակ կրելու կարգը պահեք, վերահսկեք.. թե չէ, վարակակիրների թվի աճը, մարդկային մահերը, իշխանությունների անկազմակերպ լինելու պատճառով, այո ողջ պատասխանատվությունը ընկնում է հենց իշխանությունների վրա։
Վերջում` լոլոներ, ու քարոզներ կարդացողներին խորհուրդ է տրվում ձեզ սահմանված տարածքներում այն իրականացնել։ Իմ վրա ձեր լոլոներն ու քարոզները չեմ ազդում։
Ես ունեմ իմ կարծիքը, դուք էլ ունեցեք ձերը.. շնորհակալություն։ Առողջ եղեք։

Արթուր Հայրապետյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *