COVID19

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք, 1001 առողջացած և 41 մահ

Հոկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89813 դեպք, որոնցից 55317-ն` առողջացած, 1341-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32788 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 402588 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 4992 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք: Ունենք 1001 առողջացած և 41 մահվան դեպք։ 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 367 է։

ՀՀ առողջապահության նախարարություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *