Նոյեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 104249 դեպք, որոնցից 63258-ն` առողջացած, 1533-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39055 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 434026 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5339 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2476 նոր դեպք: Ունենք 1476 առողջացած և 27 մահվան դեպք։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 403 է:
0 Մեկնաբանություն